ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Եթե…

Եթե…
08.01.2025 | 07:16

Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը հավանաբար ստորագրվելու է ընթացիկ ամսվա ընթացքում, կարող է որոշակիորեն մեծացնել Հայաստանի մանևրելու հնարավորությունը:

Բայց սա հնարավոր է մի դեպքում. եթե Հայաստանի իշխանությունները մեր խնդիրների լուծումը փնտրեն ռեգիոնալ համատեքստում՝ դադարելով «փրկիչներ» և «ճիշտ» միջնորդներ փնտրել Արևմուտքում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ